11:31  ,  25 հունիսի, 2022

«Մանչեսթեր Սիթին» 52 միլիոն եվրո կվճարի «Լիդսի» խաղացողի համար

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» համաձայնության է հասել «Լիդս Յունայթեդի» հետ 26-ամյա կիսապաշտպան Կելվին Ֆիլիպսի տրանսֆերի հարցում։ Մանչեսթերյան ակումբը Անգլիայի հավաքականի խաղացողի համար կվճարի 52 միլիոն եվրո, հաղորդում է Mirror-ը։

Նույն գործարքով «Լիդս Յունայթեդին» կմիանա «Մանչեսթեր Սիթիի» 18-ամյա անգլիացի կիսապաշտպան Դարկո Գիաբին։

«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Ֆիլիպսին համարում է արժանի փոխարինող թիմից հեռացած բրազիլացի Ֆերնանդինյոյին։

Ֆիլիպսի պայմանագիրը «Լիդսի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս