10:14  ,  25 հունիսի, 2022

Մբապե․ Հաղթանակը Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ի նպատակն է

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն նշել է փարիզյան ակումբի գլխավոր նպատակը հաջորդ մրցաշրջանում։

«Հաղթանակը Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ի հստակ նպատակն է։ Անհատական նպատակը Կավանիի ռեկորդը գերազանցելն է։ Եթե շարունակեմ նույն ոգով, չկա ոչ մի պատճառ, որ կարող է խանգարել ինձ։ Անհավանական կլինի, եթե կարողանամ շրջանցել Կավանիին գոլերի քանակով ՊՍԺ-ում։

Այս ակումբը շատ կարեւոր է ինձ համար։ Ես այս նախագծի դետալներից մեկն եմ։ Ակումբն առաջին տեղում է։ Սա իմ նախագիծը չէ։ ՊՍԺ-ն եղել է ինձնից առաջ, ինձնից հետո էլ կլինի։ Պարզապես, ցանկանում եմ այս կառույցի հիմքում դնել նաեւ իմ քարը»,- Մբապեի խոսքը մեջբերում է BFMTV-ն։

Հիշեցնենք, որ այս ամռանը Մբապեին անվճար ձեռք բերելու հույս ուներ Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը», սակայն Մբապեն 3 տարով երկարաձգեց պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English