09:16  ,  25 հունիսի, 2022

Կանանց Չեմպիոնների լիգա․ «Հայասան» կմրցի Իսլանդիայի «Վալյուրի» հետ

Տեղի է ունեցել ֆուտբոլի կանանց Չեմպիոնների լիգայի առաջին փուլի վիճակահանությունը։

Հայաստանի չեմպիոն «Հայասան» ընդգրկվել է նոկաուտ մինի-մրցաշարի առաջին խմբում, որի կիսաեզրափակիչ փուլում կմրցի իսլանդական «Վալյուր» թիմի հետ։ Հաղթանակի դեպքում հայկական ակումբը եզրափակիչ խաղում կմրցի «Պոմուրյե» (Սլովենիա) - «Շելբուրն» (Իռլանդիա) զույգի հաղթողի հետ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Խմբի խաղերը տեղի կունենան օգոստոսի 18-21-ը Սլովենիայի Մուրսկա Սոբոտա քաղաքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով