23:35  ,  24 հունիսի, 2022

Ուեյն Ռունին հեռացել է «Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչի պաշտոնից

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին հեռացել է «Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ 36-ամյա մասնագետն է դիմել ակումբի ղեկավարությանը պաշտոնանկության խնդրանքով։

Ուեյն Ռունին «Դերբի Քաունթին» գլխավորում էր 2020թ․ նոյեմբերից։ Նրա ղեկավարությամբ թիմը դուրս մնաց Չեմպիոնշիփից՝ զբաղեցնելով նախավերջին տեղը։

 «Կարծում եմ՝ հիմա թիմը պետք է ղեկավարի թարմ ուժերով մարզիչ, որը չի լինի նախորդ 18 ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների ազդեցության տակ։ «Դերբին Քաունթին» մեծագույն պատմությամբ եւ հրաշալի երկրպագուներով մեծագույն ակումբ է, որին մաղթում եմ մեծ հաջողություններ»,- Ռունիի խոսքը մեջբերում է ակումբի կայքը։

2021-2022 թվականների մրցաշրջանում «Դերբի Քաունթին» ուներ լուրջ ֆինանսական խնդիրներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս