17:11  ,  24 հունիսի, 2022

«Փյունիկից» հեռացած Ֆիրմինոն միացավ «Արարատ-Արմենիային»

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիային» է միացել 33-ամյա պորտուգալացի հարձակվող Ուգո Ֆիրմինոն, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆիրմինոն ֆուտբոլային կարիերայի մեծ մասն անցկացրել է պորտուգալական ակումբներում («Տորինսե», «Էնկարնասենսե», «Օդիվելաշ», «Պորտոսանտենսե», «Մոուրա», «Օրիենտալ», «Ունիաո Մադեյրա», «Ժիլ Վիսենտե», «Կովա Պիեդադե», «Էշտորիլ Պրայա»), նաև Անգոլայի, Ռումինիայի և Կիպրոսի մի շարք ակումբներում:

Ֆիրմինոյի նախորդ ակումբը Երևանի «Փյունիկն» էր, որի կազմում պորտուգալացի հարձակվողը դարձել է Հայաստանի անցած առաջնության չեմպիոն՝ մասնակցելով 30 հանդիպման ու դառնալով 16 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում