Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն անցած ամռանը «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսիին անվճար ձեռք բերելու շնորհիվ մեկ տարում ապահովել է լրացուցիչ 700 միլիոն եվրոյի եկամուտ, հաղորդում է իսպանական Marca-ն։
Փարիզյան ակումբն առաջին անգամ վաճառել է 1 խաղացողի 1 միլիոնից ավելի խաղաշապիկ։ Մեսիի իմիջային իրավունքի շնորհիվ ՊՍԺ-ն հովանավորների հետ կնքել է 10 պայմանագիր։ Ակումբի հետեւորդների թիվը սոցիալական ցանցերում ավելացել է 15 միլիոնով։
Հունիսի 24-ին Մեսին նշում է ծննդյան 35-րդ տարեդարձը։ Անցած մրցաշրջանում նա ՊՍԺ-ի հետ մասնակցել է 34 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում