14:52  ,  24 հունիսի, 2022

Ռոբերտ Արզումանյանը հեռացավ «Ուրարտուի» գլխավոր մարզիչի պաշտոնից

«Ուրարտուն» և Ռոբերտ Արզումանյանը դադարեցնում են համագործակցությունը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Ռոբերտ Արզումանյանն «Ուրարտուի» գլխավոր մարզիչի պաշտոնը ստանձնել էր 2021 թվականի մարտից։ Մասնագետի գլխավորությամբ թիմը 53 հանդիպում է անցկացրել, 2020/2021 մրցաշրջանում դարձել է Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի բրոնզե մեդալակիր և եվրագավաթային ուղեգիր նվաճել՝ Հայաստանը ներկայացնելով ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում։ 2021/22 մրցաշրջանում էլ «Ուրարտուն» հասել էր Vbet Հայաստանի գավաթի եզրափակիչ։

Ակումբը շնորհակալություն է հայտնում 36-ամյա մասնագետին կատարած բեղմնավոր աշխատանքի համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով