10:11  ,  24 հունիսի, 2022

Կրիստոֆեր Նկունկուն երկարաձգեց պայմանագիրը «ՌԲ Լայպցիգի» հետ

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Կրիստոֆեր Նկունկուն երկարաձգել է պայմանագիրը գերմանական «ՌԲ Լայպցիգի» հետ։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

«Ուրախ եմ, որ շարունակելու եմ հանդես գալ «ՌԲ Լայպցիգում»։ Իմ պատմությունն այստեղ դեռ չի ավարտվել։ Մենք ավելին ենք ցանկանում։ Մենք ապացուցում ենք, որ կարող ենք պայքարել տիտղոսների համար»,- Նկունկուի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նկունկուն 2019թ․ հուլիսին ֆրանսիական ՊՍԺ-ից է տեղափոխվել «ՌԲ Լայպցիգ»։ Գերմանիայի անցած առաջնության 33 խաղում նա խփել է 20 գոլ եւ ճանաչվել Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ։ Անցած մրցաշրջանում «ՌԲ Լայպցիգն» առաջին անգամ նվաճեց Գերմանիայի գավաթը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս