23:35  ,  23 հունիսի, 2022

SADA Cup. Հայաստանի հավաքականի հաղթական մեկնարկը

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող SADA Cup միջազգային մրցաշարում։

Ամերիկահայ Ռեքս Կալամյանի գլխավորած հավաքականը մրցեց «Թիմ ԱՄՆ»-ի հետ եւ առավելության հասավ 94։59 հաշվով։

Հայաստանի հաջորդ մրցակիցը հունիսի 25-ին կլինի Իրանի հավաքականը։ Մրցաշարին մասնակցում է նաեւ Սիրիայի հավաքականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում