17:03  ,  23 հունիսի, 2022

Արսեն Զախարյանը՝ Ռուսաստանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ճանաչվել է Ռուսաստանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ 2021-2022 թվականների մրցաշրջանի արդյունքում, հաղորդում է Ռուսաստանի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։

Անցած մրցաշրջանում 19-ամյա ֆուտբոլիստը «Դինամոյի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։ «Դինամոն» նվաճել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի բրոնզե մեդալները, Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում 1։2 հաշվով պարտվել է Մոսկվայի «Սպարտակին»։

Արսեն Զախարյանի պայմանագիրը «Դինամոյի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս