12:15  ,  23 հունիսի, 2022

ՊՍԺ-ն պատրաստ է 50 միլիոն եվրոյով վաճառել Նեյմարին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն պատրաստ է 50 միլիոն եվրոյով վաճառել բրազիլացի հարձակվող Նեյմարին, որին 2017-ին «Բարսելոնայից» գնել էր 222 միլիոն եվրոյով։ Միջնորդների միջոցով փարիզյան ակումբը 30-ամյա խաղացողի տրանսֆերն առաջարկել է «Բարսելոնային», հաղորդում է El Chiringuito TV-ն։

Նեյմարը ցանկանում է կարիերան շարունակել ՊՍԺ-ում, սակայն եթե փարիզյան ակումբը որոշի հրաժարվել նրա ծառայություններից, ապա կատալոնական ակումբը միակ տարբերակն է, որը կընդունի ֆուտբոլիստը։

Անցած մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում