10:10  ,  23 հունիսի, 2022

Արման Ծառուկյանը․ Այս մենամարտից հետո ես կդառնամ տիտղոսի հավակնորդ

Ռուսաստանցի թեթեւքաշային Արման Ծառուկյանը վստահ է, որ հաղթանակ կտանի լեհ Մատեուշ Գամրոտի նկատմամբ։ Նրանք մենամարտելու են խառը մենամարտերի UFC Fight Night 208 մրցաշարում։

«Հրաշալի եմ ինձ զգում եւ շատ ոգեւորված եմ։ Առաջիկա մենամարտը կլինի իմ առաջին գլխավոր իրադարձությունը երեկոյի ընթացքում։

Այս մենամարտից հետո ինձ համար ամեն ինչ պետք է փոխվի։ Բոլորը կխոսեն իմ մասին։ Այս մենամարտից հետո ես կդառնամ տիտղոսի հավակնորդ։ Հույս ունեմ, որ լավ մենամարտ կանցկացնեմ եւ կհաղթեմ Գամրոտին»,- ասուլիսում նշել է Արման Ծառուկյանը։  

UFC Figh Night 208-ը տեղի կունենա հունիսի 25-ին Լաս Վեգասում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս