21:29  ,  22 հունիսի, 2022

Հավակնորդների մրցաշար․ Նեպոմնյաշչին ոչ ոքի խաղաց Նակամուրայի հետ եւ պահպանեց առաջին տեղը

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին սեւ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ եւ 3,5 միավորով պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը։

Նրանից կես միավոր է հետ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, որը սպիտակներով ոչ ոքի խաղաց հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ։

Լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան սեւերով ոչ ոքի ավարտեց պարտիան Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջայի հետ եւ Ռապորտի ու Նակամուրայի հետ 2,5-ական միավորով բաժանում է 3-5-րդ տեղերը։

Հավակնորդների մրցաշարում կանցկացվի 14 տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում