20:23  ,  22 հունիսի, 2022

Ալեգրին ցանկանում է «Յուվենտուսում» տեսնել Նեյմարին

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ցանկանում է իր ղեկավարած թիմում տեսնել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին, հաղորդում է Sport.es-ը։

Փարիզյան ակումբը ցանկանում է վաճառել 30-ամյա ֆուտբոլիստին, որին գնել էր 2017-ին «Բարսելոնայից» 222 միլիոն եվրոյով։ Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։  Նեյմարի տարեկան աշխատավարձն ու բոնուսները հասնում են 50 միլիոն եվրոյի։

Ֆրանսիացի անցած առաջնությունում Նեյմարը մասնակցել է 22 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English