18:54  ,  22 հունիսի, 2022

13 խաղացող հեռացել է «Ալաշկերտից»

Երեւանի «Ալաշկերտից» հեռացել են Ժոզե Էմբալոն, Եվգենի Յատչենկոն, Ալեքսեյ Ռոդիոնովը, Արտյոմ Պոտապովը, Դմիտրի Գուզը, Ալբերտ Մնացականյանը, Դեու Դոսան, Աղվան Պապիկյանը, Մարկո Միլինկովիչը, Մանվել Ահարոնյանը, Վիտինյոն, Կոջո Ալֆոնսը և Նիկիտա Տանկովը։

Փոխարենը «Ալաշկերտի» կազմն արդեն համալրել են մի շարք խաղացողներ․ կենտրոնական կիսապաշտպան  Ռումյան Հովսեփյանը, որը «Ալաշկերտ» է վերադարձել Մալթայի «Ֆլորիանա» ակումբից։

Բրազիլացի փլեյմեյքեր Տիագո Գալվաոն «Ալաշկերտ» է վերադարձել Երևանի «Փյունիկից»։

Հենակետային կիսապաշտպան Սարգիս Շահինյանը թիմ է վերադարձել «Նոայից»։

Գանացի պաշտպան Աննա Մենսահի նախորդ ակումբը Երևանի «Ուրարտուն» էր։

Հարձակվող Սարգիս Մեթոյանը «Ալաշկերտ» է տեղափոխվել  ռումինական «Չիկշերեդա» ակումբից։

 Կիսապաշտպան Բենիկ Հովհաննիսյանը հարազատ թիմ է վերադարձել Չարենցավանի «Վանից»։

 Վնասվածքից ապաքինվել է և մարզումները վերսկսել է Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:

 Այս օրերին Հանքավանում հավաք անցկացնող «Ալաշկերտին» առաջիկայում կմիանան ևս երեք նորեկներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում