16:04  ,  22 հունիսի, 2022

Հենրիխ Մխիթարյանը բուժզննում անցավ «Ինտերում»

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բուժզննում անցավ Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերում», հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։

«Ռոմայից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած 33-ամյա ֆուտբոլիստն «Ինտերի» հետ կկնքի երկու տարվա պայմանագիր։

«Ինտերը» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում