13:20  ,  22 հունիսի, 2022

Գեղասահքի օլիմպիական չեմպիոնուհի Ալինա Զագիտովան կանցկացնի բռնցքամարտի մենամարտ

Գեղասահքի կանանց մենասահքի 2018թ․ օլիմպիական չեմպիոնուհի, ռուսաստանցի Ալինա Զագիտովան կանցկացնի բռնցքամարտի ցուցադրական մենամարտ։ Նրա մրցակիցը կլինի բռնցքամարտի 57 կգ քաշային կարգում հանդես եկող 2020թ․ օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Ալբերտ Բատիրգազիեւը, հաղորդում է ria.ru-ն։

Մենամարտը տեղի կունենա հունիսի 25-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզապալատում։

20-ամյա Ալինա Զագիտովան միակ ռուսաստանցի կին մենասահորդն է, որը նվաճել է բոլոր տիտղոսները գեղասահքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում