12:11  ,  22 հունիսի, 2022

ԱԱ․ Արթուր Բարսեղյանը 50-րդն է

Բուդապեշտում անցկացվող ջրային մարզաձևերի աշխարհի 19-րդ առաջնությունում Հայաստանը լողի մրցաշարում ունի երկու մասնակից։ Արթուր Բարսեղյանը ազատ ոճով 100 մետրի որակավորման փուլում  99 մասնակիցների պայքարում գրավել է 50-րդ տեղը՝ ցույց տալով 50.43 վայրկյան արդյունք, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվականը: Կիսաեզրափակիչ են դուրս եկել 1-16-րդ տեղեր գրավածները:

Արթուր Բարսեղյանի  երկրորդ մեկնարկը կտրվի հունիսի 23-ին. կմասնակցի ազատ ոճով  50 մետր լողատարածությունում։  Վարսենիկ Մանուչարյանը հանդես կգա 50 մետր բատերֆլայում: 

Հունիսի 22-ին  Բուդապեշտ կմեկնեն նաև ջրացատկորդներ Վլադիմիր Հարությունյանը և Ալիսա  Զաքարյանը:  Նրանք հունիսի 26-ին կմասնակցեն 10 մետր աշտարակացատկի մրցմանը;

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում