11:17  ,  22 հունիսի, 2022

ԱԱ-2022․ Չամուսնացածների միջեւ սեքսի համար՝ 7 տարվա ազատազրկում

Չամուսնացածների միջեւ սեքսը պաշտոնապես արգելված կլինի նոյեմբեր-դեկտեմբերին Քաթարում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցների, ֆանատների եւ սպասարկող անձնակազմի համար, հաղորդում է Daily Star-ը։

Այսպիսի արգելք աշխարհի առաջնություններում կկիրառվի առաջին անգամ։ Արգելքը խախտողներին կսպառնա 7 տարվա ազատազրկում Քաթարում։

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն առաջին անգամ կանցկացի Մերձավոր Արեւելքում եւ մուսուլման բնակիչների մեծամասնություն ունեցող երկրում։

Աշխարհի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 21-ին եւ կավարտվի դեկտեմբերի 18-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս