10:08  ,  22 հունիսի, 2022

Սադիո Մանեն «Բավարիայում» է

Սենեգալի հավաքականի 30-ամյա հարձակվող Սադիո Մանեն հեռացել է Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլից»։ Նա բուժզննում է անցել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայում»։

«Ուրախացա, երբ գործակալս հայտնեց «Բավարիայի» մտադրության մասին։ Անմիջապես ինձ տեսա մյունխենյան թիմում։ Ինձ համար սա ճիշտ ակումբ է ճիշտ ժամանակին։ Գործակալս հայտնեց, որ այլ ակումբներ էլ հետաքրքրված են իմ ծառայություններով, բայց ես անմիջապես զգացի, որ պետք է ընտրեմ «Բավարիան», որը միշտ պայքարում է տիտղոսների համար»,- Սադիո Մանեի խոսքը մեջբերում է Bild-ը։

«Առաջին օրը լավ անցավ։ Սադիոն հրաշալի է զգում իրեն մեր ակումբում։ Նրա հետ են ընկերներն ու գործակալը։ Մենք երջանիկ ենք  եւ հպարտ, որ կարողացանք Մյունխեն բերել համաշխարհային աստղի եւ հրաշալի խաղացողի»,- «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչի խոսքը մեջբերում է Sky Germany-ն։

«Լիվերպուլը» Սադիո Մանեի տրանսֆերից կստանա 40 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English