17:03  ,  21 հունիսի, 2022

Աշխարհի առաջին ռակետ Դանիիլ Մեդվեդեւը նշել է Ուիմբլդոնի մրցաշարի ֆավորիտներին

Աշխարհի առաջին ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը նշել է թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի ֆավորիտներին։

«Նովակ Ջոկովիչը միշտ է ֆավորիտ։ Նա Ուիմբլդոնում հաղթել է նախորդ երեք տարիներին։ Նա շատ լավ է խաղում խոտածածկի վրա։

Իհարկե, Նադալը կարող է հաղթել բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցում է։ Բերետինին հիմա շատ բարձր մակարդակի վրա է։

Ուիմբլդոնի ֆավորիտները նրանք են՝ Ջոկովիչ, Բերետինի եւ Նադալ»,- Մեդվեդեւի խոսքը մեջբերում է Diario de Mallorca-ն։

Ուիմբլդոնի մրցաշարը կմեկնարկի հունիսի 27-ին, կավարտվի հուլիսի 10-ին։

Մրցաշարի կազմակերպիչներն արգելել են Ռուսաստանի եւ Բելառուսի ներկայացուցիչների մասնակցությունը։ Ուկրաինայում շարունակվող պատերազմի պատճառով։

Ի պատասխան՝ ATP-ն ու WTA-ն մրցաշարը զրկել են վարկանիշային միավորներից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում