18:11  ,  20 հունիսի, 2022

Ակրոպոլիսի գավաթ․ Հայաստանը նվաճեց 2-ական ոսկե ու արծաթե, 3 բրոնզե մեդալ

Հայաստանը 2 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել Հունաստանում անցկացված բռնցքամարտի Ակրոպոլիսի գավաթի խաղարկությունում, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Հայաստանի ներկայացուցիչներից հաղթողի կոչումը նվաճեցին Էջմիածնի Վ. Ենգիբարյանի մարզադպրոցի սան, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը և  Լոռու մարզը ներկայացնող 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը։

54 կգ քաշային Սեյրան Եղիկյանն ու 63,5 կգ քաշային  Բենիկ Նիկողոսյանը արժանացել են արծաթե մեդալի, Արարատ Գյուլբենգյանը, Արարատ Հարությունյանը և Հովհաննես Փափազյանը դարձել են բրոնզե մեդալակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս