12:04  ,  20 հունիսի, 2022

Ակրոպոլիսի գավաթ․ Հայաստանի 4 բռնցքամարտիկ եզրափակիչում է

Հունաստանում ընթացող Ակրոպոլիսի գավաթի 26-րդ խաղարկությունում Հայաստանի 4 բռնցքամարտիկ դուրս է եկել եզրափակիչ։

Ոսկե մեդալի համար կպայքարեն 54 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 63 կգ քաշայինների եզրափակիչում կմենամարտեն Լոռիից Նարեկ Հովհաննիսյանն ու դինամոյական Բենիկ Նիկողոսյանը, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Հայաստանի թիմը մրցավայր է մեկնել մարզիչներ Աշիկ Գրիգորյանի և Աշոտ Ավետիսյանի գլխավորությամբ, պատվիրակության պատասխանատուն ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գասպարյանն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում