10:06  ,  20 հունիսի, 2022

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը հարձակման է ենթարկվել Վալենսիայում

Իսպանիայի հավաքականի եւ գերմանական «Լայպցիգի» կիսապաշտպան Դանիել Օլմոն հարձակման է ենթարկվել Վալենսիայում, հաղորդում է Las Provincias-ը։ Ֆուտբոլիստը եղել է եղբոր հետ։ Վարսավիրանոցից դուրս գալուց հետո նրանց վրա են հարձակվել զինված հանցագործներ եւ հափշտակել Դանիել Օլմոյի Rolex ժամացույցը, որի գինը 30 հազար եվրո է։ Օլմոյի եղբայրը փորձել է դիմադրել եւ վնասվածքներ է ստացել։

Դանիել Օլմոն «Բարսելոնայի» սան է։ Կատալոնական ակումբի երիտասարդական թիմերում հանդես է եկել 2007-2014 թվականներին։

Transfermarkt-ը 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English