22:03  ,  19 հունիսի, 2022

Հայաստանի բռնցքամարտիկները 7 մեդալ են նվաճել Վրաստանում

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 7 մեդալ է նվաճել Վրաստանի Գորի քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում։

Ոսկե մեդալակիրներ են դարձել 63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, 67կգ քաշային Արես Հակոբյանը և 80 կգ քաշային Համլետ Ադամյանը, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, 67 կգ քաշային Արման Միսկարյանը և 71 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը նվաճել են արծաթե մեդալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում