10:36  ,  19 հունիսի, 2022

Արթուր Բետերբիեւը նոկաուտով հաղթեց Ջո Սմիթին եւ նվաճեց նաեւ WBO-ի չեմպիոնական գոտին (ֆոտո, վիդեո)

37-ամյա անպարտելի ռուսաստանցի Արթուր Բետերբիեւը Նյու Յորքի «Մեդիսոն Սքվեր Գարդեն» մարզապալատում տեղի ունեցած մենամարտում պարտության է մատնել 32-ամյա ամերիկացի Ջո Սմիթ կրտսերին։

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսածանր քաշային կարգում վիճարկվեց Բետերբիեւի երկու չեմպիոնական գոտիները WBC եւ IBF վարկածներով եւ Սմիթի չեմպիոնական գոտին WBO վարկածով։

Բետերբիեւը հաղթեց նոկաուտով արդեն երկրորդ ռաունդում։

Բետերբիեւը 18-րդ հաղթանակը տարավ 18 մենամարտում, բոլորը նոկաուտով։ Սմիթը 32 մենամարտ է անցկացրել․ 28 հաղթանակ, 4 պարտություն։

Կիսածանր քաշային կարգում WBA վարկածով չեմպիոնական գոտին պատկանում է ռուսաստանցի Դմիտրի Բիվոլին, որը պարտության էր մատնել մեքսիկացի Սաուլ Ալվարեսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English