00:01  ,  19 հունիսի, 2022

Հավակնորդների մրցաշար․ Երկրորդ տուրում հաղթեց միայն Նակամուրան

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում տեղի ունեցան երկրորդ տուրի պարտիաները։

Հաղթանակ տարավ միայն ամերիկացի Հիկարու Նակամուրան։ Նրա մրցակիցը ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովն էր։

Մյուս պարտիաներում գրանցվեց ոչ ոքի։ Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան) խաղաց Ֆաբիանո Կարուանայի (ԱՄՆ), Յան-Կշիշտոֆ Դուդան (Լեհաստան)՝ Դին Լիրենի (Չինաստան), Ռիչարդ Ռապորտը (Հունգարիա)՝ Ալիռեզա Ֆիրուջայի (Ֆրանսիա) հետ։

Առաջին տեղը կիսում են 1,5-ական միավոր վաստակած Յան Նեպոմնյաշչին եւ Ֆաբիանո Կարուանան։

Ռիչարդ Ռապորտը, Ալիռեզա Ֆիրուջան, Յան-Կշիշտոֆ Դուդան ու Հիկարու Նակամուրան ունեն 1-ական միավոր։

Դին Լիրենն ու Ռաջաբովը վաստակել են կեսական միավոր։

Մրցաշարը կավարտվի հուլիսի 5-ին։ Կանցկացվի 14 տուր։ Հաղթողը տիտղոսը կվիճարկի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում