22:07  ,  18 հունիսի, 2022

ATP-500. Հայտնի է աշխարհի առաջին ռակետ Մեդվեդեւի մրցակիցը եզրափակիչում

Լեհ Հուբերտ Հուրկաչը դուրս եկավ Գերմանիայի Հալե քաղաքում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարի եզրափակիչ։ Աշխարհի 12-րդ ռակետը մրցեց ավստրալացի Նիկ Կիրյոսի հետ եւ առավելության հասավ 4:6, 7:6 (7:2), 7:6 (7:4) հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 6 րոպե։

Եզրափակիչում Հուրկաչի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը, որը պայքարից դուրս էր թողել գերմանացի Օսկար Օտեին։

Հալեի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,1 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս