21:29  ,  18 հունիսի, 2022

Չեմպիոնների լիգա․ «Փյունիկ» - «Կլուժ» հանդիպումների ժամանակացույցը

Հաստատվել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ» - «Կլուժ» զույգի հանդիպումների օրը և ժամը, հաղորդում է Հայաստանի չեմպիոնների մամուլի ծառայությունը:

Առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20:00-ին։

Թիմերի պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 13-ին Ռումինիայի Կլուժ Նապոկա քաղաքի «Կոնստանտին Ռադուլեսկու» ստադիոնում եւ կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին:

«Փյունիկ» - «Կլուժ» խաղի մուտքը կլինի տոմսով։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով