19:19  ,  18 հունիսի, 2022

ATP-500. Աշխարհի առաջին ռակետը եզրափակիչում է

Գերմանիայի Հալե քաղաքում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարում եզրափակիչ դուրս եկավ աշխարհի առաջին ռակետ Դանիիլ Մեդվեդեւը։

Ռուսաստանցի թենիսիստը կիսաեզրափակիչում մրցեց համաշխարհային դասակարգման 51-րդ համար, գերմանացի Օսկար Օտեի հետ եւ առավելության հասավ 7:6 (7:3), 6:3 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 36 րոպե։

Եզրափակիչում Դանիիլ Մեդվեդեւի մրցակիցը կլինի լեհ Հուբերտ Հուրկաչի եւ ավստրալացի Նիկ Կիրյոսի դիմակայության հաղթողը։

Հալեի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,1 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում