01:12  ,  18 հունիսի, 2022

Ռոնալդուն մտադիր չէ հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր չէ այս ամռանը փոխել ակումբը։ Նրա պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը, եւ Ռոնալդուն տրամադրված է աշխատանքի նաեւ նորանշանակ հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ, հաղորդում է Sky-ը։

Ավելի վաղ անգլիական մամուլը գրել էր, որ Ռոնալդուն չի համապատասխանում Տեն Հագի մարտավարությանն ու պատկերացնումներին։ «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է Ռոնալդուին տեսնել իր ղեկավարած թիմում։ Երկու պորտուգալացիները միասին աշխատել են Մադրիդի «Ռեալում»։

Անցած մրցաշրջանում Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մասնակցել է 38 հանդիպման, խփել 24 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում