23:31  ,  17 հունիսի, 2022

Հավակնորդների մրցաշար․ Կարուանան ու Նեպոմնյաշչին մեկնարկեցին հաղթանակով (ֆոտո, վիդեո)

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը։

Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ տիտղոսը վիճարկելու իրավունքի համար պայքարի մեջ են մտել Յան Նեպոմնյաշչին  (Ռուսաստան), Դին Լիրենը (Չինաստան), Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա), Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան (երկուսն էլ՝ ԱՄՆ), Ռիչարդ Ռապորտը (Հունգարիա), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան) եւ Յան-Կշիշտոֆ Դուդան (Լեհաստան)։

Առաջին տուրում Յան Նեպոմնյաշչին սեւ ֆիգուրներով հաղթեց Դին Լիրենին, Ֆաբիանո Կարուանան սպիտակներով ուժեղ էր Նակամուրայից։ Դուդան ոչ ոքի խաղաց Ռապորտի, Ռաջաբովը՝ Ֆիրուջայի հետ։

Մրցաշարը կավարտվի հուլիսի 5-ին։ Կանցկացվի 14 տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում