21:29  ,  17 հունիսի, 2022

Իտալացի Վալերիո Վիմերկատին հեռացավ «Արարատ-Արմենիայից»

27-ամյա իտալացի դարպասապահ Վալերիո Վիմերկատին հեռացավ Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիայից»։ Ֆուտբոլային ակումբի եւ ֆուտբոլիստի միջև կնքված պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ լուծվել է, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Նա 2021թ․ հուլիսին էր միացել «Արարատ-Արմենիային»։

Վալերիո Վիմերկատին կարիերան սկսել է «Միլանի» երիտասարդական ակադեմիայում, այնուհետև խաղացել է «Պրո-Վերչելի», «Սպեցիա», «Կարավաջիո», «Լեյրիա» եւ Երեւանի «Նոա» ակումբներում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով