17:51  ,  17 հունիսի, 2022

Ֆրանսիայի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 5-ին

Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան հրապարակել է երկրի առաջնության օրացույցը։ Մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 5-ին, կավարտվի 2023թ․ հունիսի 3-ին։

Չեմպիոն ՊՍԺ-ին մեկնարկային տուրում կհյուրընկալվի «Կլերմոնին»։

Նոյեմբերի 13-ից մինչեւ դեկտեմբերի 28-ը առաջնությունում կլինի խաղադադար՝ պայմանավորված Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի անցկացմամբ։

17-րդ տուրի հանդիպումները կանցկացվեն հունվարի 1-2-ին։

Առաջնությունում վերջին 4 տեղերը գրաված թիմերը կլքեն ուժեղագույնների լիգան, երկրորդ դիվիզիոնից կբարձրանա 2 ակումբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում