15:01  ,  17 հունիսի, 2022

«Ալաշկերտն» ունի նոր գլխավոր մարզիչ

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է Կարեն Բարսեղյանը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հայկական մի շարք ակումբներում, Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում մարզչական գործունեություն ծավալած 47-ամյա մասնագետը «Ալաշկերտում» աշխատել է նաև 2016, 2018 և 2021 թվականներին։

Բարսեղյանի մարզչական շտաբում ընդգրկվել են Սերգեյ Էրզրումյանը, ֆիզպատրաստության մարզիչ Արմեն Տոնոյանը և դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով