11:50  ,  17 հունիսի, 2022

«Լիվերպուլը» չորրորդ տարին անընդմեջ մրցաշրջանը կսկսի նորեկի հետ խաղով

Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում փոխչեմպիոն «Լիվերպուլը» օգոստոսի 6-ին կմրցի «Ֆուլհեմի» հետ։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը չորրորդ տարին անընդմեջ Պրեմիեր լիգայի մրցաշրջանը կսկսի նորեկի հետ խաղով։

Նախորդ երեք մեկնարկայն խաղերում «Լիվերպուլը» 3։0 հաշվով հաղթել է «Նորվիչին», 4։1 հաշվով՝ «Լիդս Յունայթեդին», 4։1 հաշվով՝ դարձյալ «Նորվիչին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում