08:39  ,  17 հունիսի, 2022

NBA․ «Գոլդեն Սթեյթը» նվաճեց չեմպիոնի տիտղոսը

Սան Ֆրանցիսկոյի «Գոլդեն Սթեյթը» նվաճեց Բասկետբոլի ազգային ասոցիացիայի չեմպիոնի տիտղոսը։

Եզրափակիչ շարքին 6-րդ խաղում «Գոլդեն Սթեյթը» Բոստում 103։90 հաշվով առավելության հասավ «Բոստոն Սելթիքսի» նկատմամբ։ «Գոլդեն Սթեյթը» եզրափակիչ շարքում հաղթեց 4։2 հաշվով։

Նախորդ անգամ «Գոլդեն Սթեյթը» տիտղոսը նվաճել էր 2018-ին՝ եզրափակիչ շարքում 4։0 հաշվով պարտության մատնելով «Քլիվլենդ Կավալիերսին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս