20:57  ,  16 հունիսի, 2022

Շանթ Սարգսյանը՝ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող

Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց  Կարեն Ասրյանի 13-րդ հուշամրցաշարը։ Մրցաշարի միանձնյա հաղթող դարձավ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը՝ 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր:

Կեսական միավոր նրանից հետ մնացին միջազգային վարպետ Արթուր Դավթյանը և իրանցի գրոսմայստեր Ամին Տաբատաբաեին, հաղորդում է ՀՇՖ-ի կայքը:

Կանանց հաշվարկում լավագույն արդյունք գրանցեց Հայաստանի չեմպիոնուհի, միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը: Երկրորդ տեղը գրավեց գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանին, երրորդը՝ ռուսաստանցի, ՖԻԴԵ-ի վարպետ Օլգա Պետրուխինան էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում