20:19  ,  16 հունիսի, 2022

Ռուսաստանի Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն խաղացող է ճանաչվել չեմպիոն «Զենիթի» 25-ամյա բրազիլացի կիսապաշտպան Կլաուդինյոն, հաղորդում է մրցաշարի կայքը։

Քվեարկությանը մասնակցել են Պրեմիեր լիգայի մասնակից թիմերի ավագները, գլխավոր մարզիչները, առաջատար մարզական լրատվամիջոցների գլխավոր խմբագիրներ, հեռուստամեկնաբաններ, Ռուսաստանի հավաքականի մարզիչ Նիկոլայ Պիսարեւը։

Կլաուդինյոն Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում մասնակցել է 23 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Երրորդ տարին անընդմեջ լավագույն մարզիչ է ճանաչվել «Զենիթի» գլխավոր մարզիչ Սերգեյ Սեմակը։ Պետերբուրգյան թիմը չորրորդ անգամ անընդմեջ է հռաչկվել Ռուսաստանի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում