19:45  ,  16 հունիսի, 2022

Հայաստանի եւ Վրաստանի ֆուտբոլային լեգենդների հանդիպումը Երեւանում՝ ուղիղ (ֆոտո)

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մեկնարկել է լեգենդների հրաժեշտի հանդիպումը Հայաստանի - Վրաստաի հավաքականների միջեւ: NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում:

Հայաստանի լեգենդների հավաքականի անդամները մարզադաշտ դուրս եկան երեխաների հետ: Մինչ հնչում էր Հայաստանի պետական օրհներգը, ֆուտբոլիստների երեխաները վազում էին խաղադաշտում:

Հայաստանի լեգենդների հավաքականը խաղում է սեւ մարզաշապիկներով , Վրաստանի հավաքականը՝ սպիտակ:

Լեգենդների հրաշեշտի հանդիպմանը դեռ չեն ժամանել ՖԻՖԱ եւ ՈՒԵՖԱ նախագահները, որոնք ՀՖՖ 30-ամյակի կապակցությամբ անցկացվող միջոցառումների շրջանակում գտնվում են Հայաստանում:

Հայաստան

Գեւորգ Կասպարով 1, Ռոբերտ Արզումանյան 5, Կառլեն Մկրտչյան 6, Արթուր Եդիգարյան 7, Մարկոս Պիզելի 8, Արթուր Սարկիսով 11, Յուրա Մովսիսյան 14, Վահագն Մինասյան 15, Վալերի Ալեքսանյան 16, Արարատ Առաքելյան 17, Լեւոն Հայրապետյան 20, Սամվել Մելքոնյան 21, Էդգար Մանուչարյան 22:

Թիմի մարզիչ՝ Ռոման Բերեզովսկի։

Վրաստան

Նուկրի Ռեւիշվիլի 12, Դավիթ Իմեդիաշվիլի 2, Լաշա Սալուկվաձե 3, Լեւան Ցկիտիշվիլի 7, Ալեքսանդր Իաշվիլին 9,  Լեւան Կոբիաշվիլին 10, Գեորգի Դեմետրաձե 11, Զուրաբ Խիզանիշվիլի 13, Դավիթ Սիրաձե 14, Ալեքսանդր Կոբախիձե 19, Ռատի Ալեխիձե:

Մարզիչ՝ Օտար Մարցվալաձե:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

 Возможно, это изображение 6 человек, люди занимаются спортом и на открытом воздухеВозможно, это изображение 1 человек, стоит, занимается спортом и текстВозможно, это изображение 4 человека, люди стоят и на открытом воздухеВозможно, это изображение 5 человек и люди занимаются спортомВозможно, это изображение 6 человек, люди занимаются спортом и текст «ND ORT»Возможно, это изображение 4 человека и люди занимаются спортомВозможно, это изображение 6 человек, люди стоят, люди занимаются спортом, на открытом воздухе, стадион и текстВозможно, это изображение 1 человек и текст «NEWS.AM ORT»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով