21:03  ,  15 հունիսի, 2022

«Արարատ-Արմենիան» կխաղա «Դինամո Թբիլիսի» - «Պաիդե Լինամեեսկոնդ» զույգի հաղթողի հետ

Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիայի» հնարավոր մրցակիցը ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում։

Երեւանյան թիմը կմրցի «Դինամո Թբիլիսի» (Վրաստան) - «Պաիդե Լինամեեսկոնդ» (Էստոնիա) զույգի հաղթող թիմի հետ:

Որակավորման երկրորդ փուլի հանդիպումները տեղի կունենան հուլիսի 21-ին եւ 28-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում