18:38  ,  15 հունիսի, 2022

Յուրի Ջորկաեֆ․ Այսպիսի խաղերը կարեւոր են երկրի, հասարակության, երեխաների համար

Սա մեծ պահ է, քանի որ երազել էինք խաղալ այստեղ: Այսպես Ծովագյուղում ցուցադրական խաղից հետո մեկնաբանեց ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ջորկաեֆը:

Հունիսի 15-ին Յուրի Ջորկաեֆն ու ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն իրենց թիմերի հետ Ծովագյուղում մրցեցին միմյանց դեմ, բայց հաղթողին չպարզեցին: Հանդիպումն ավարտվեց 8:8 հաշվով:

«Այսպիսի խաղերը կարեւոր են երկրի, հասարակության, երեխաների, ինչպես նաեւ Հայաստանի, ՖԻՖԱ-ի եւ ՀՖՖ-ի համար: Սա մեծ պահ է, քանի որ երազել էինք խաղալ այստեղ»,- խաղից հետո ասաց Յուրի Ջորկաեֆը:

Աշխարհահռչակ ֆուտբոլիստը ցուցադրական խաղից հետո ամենապահանջված խաղացողն էր Ծովագյուղի երեխաների կողմից, բոլորը ցանկանում էին լուսանկարվել եւ զրուցել նրա հետ:

Լեգենդների խաղին տրիբունաներից հետեւում էր նաեւ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, որը եկել էր երկրպագելու Հայաստանի լեգենդների հավաքականին:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում