18:30  ,  15 հունիսի, 2022

Ջիանի Ինֆանտինո․ Հայաստանը ֆանտաստիկ երկիր է

Գեղեցիկ խաղ ստացվեց: Հայաստանը ֆանտաստիիկ երկիր է:  Ծովագյուղում տեղի ունեցած լեգենդների ցուցադրական խաղից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՖԻՖԱ նախագահ Ջիանի Ինֆանտինոն, որը հունիսի 15-ին ժամանել է Հայաստան:

«Խաղը գեղեցիկ ստացվեց: Հայաստանը ֆանտաստիկ երկիր է: Առավել գեղեցիկ է այս նոր մարզադաշտից բացվող տեսարանը: Առանձնակի ընդգծեմ մարզադաշտի այս տեղանքում գտնվելու փաստը, որը մոտ է դպրոցին: Սա նշանակում է, երեխաները հաճախ կգան եւ կխաղան այստեղ: Մեզ համար էլ մեծագույն հաճույք է տեսնել այս երեխաներին գնդակով այս նորակառույց մարզադաշտում վազելիս»,- ասաց Ջիանի Ինֆանտինոն:

ՀՖՖ 30-ամյակի կապակցության անցկացվող միջոցառումների շրջանակում աշխարհի եւ Հայաստանի ֆուտբոլային լեգենդների հավաքականները Ծովագյուղում ցուցադրական խաղ անցկացրին, որն ավարտվեց 8:8 հաշվով:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English