Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակին նվիրված միջոցառում անցկացվեց Ծովագյուղում: ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն, Յուրի Ջորկաեֆը, Ֆերնանդո Իերոն, Ալեքսանդր Լաշվիլի, համաշխարհային ֆուտբոլի այլ աստղեր Սեւանի ափին, Ծովագյուղում ֆուտբոլ խաղացին երեխաների համար:
ՖԻՖԱ-ի եւ ՀՖՖ համատեղ ծրագրով հունիսի 15-ին բացվեց ֆուտբոլի խաղադաշտ: 20x40 մետր փոքր խաղադաշտը գտնվում է Ծովագյուղում՝ դպրոցի հարեւանությամբ, առջեւում բացվում է Սեւանի գեղեցիկ տեսարանը:
Սեւանցի երեխաների համար բացված նոր խաղադաշտն առաջինը փորձեցին համաշխարհային ֆուտբոլի աստղերը, ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն:
Ծովագյուղում խաղադաշտի բացումը նշվեց ՖԻՖԱ-ի եւ Հայաստանի հավաքականների լեգենդների խաղով: Ընկերական հանդիպումն անցավ թեժ պայքարում, բայց լեգենդներիի հավաքականները հաղթողին չպարզեցին: Հանդիպումն ավարտվեց 8:8 հաշվով: Խաղի մրցավարը իտալացի Մասիմո Բուսական էր:
Խաղին հետեւում էին բազմաթիվ երեխաներ, որոնք երկրպագում էին Հայաստանի լեգենդների հավաքականին «Հայաստան հուպ տուր, ՖԻՖԱ-ին կուլ տուր» վանկարկումներով:
ՖԻՖԱ
Թիմի ավագ` ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինո
Հայաստան
Թիմի ավագ` Յուրի Ջորկաեֆ։
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում