23:11  ,  14 հունիսի, 2022

ATP-500. Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով

Գերմանիայի Հալլե քաղաքում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարի առաջին շրջանում ռուսաստանցի Կարեն Խաչանովը մրցեց հայրենակից Ասլան Կարացեւի հետ եւ առավելության հասավ 6:7 (4:7), 6:1, 6:2 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 54 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի սերբ Լասլո Ջերեն։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,1 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով