22:14  ,  14 հունիսի, 2022

Խոակին Կապառոսի հետխաղային ասուլիսը՝ ուղիղ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի չորրորդ տուրի խաղում Շոտլանդիայի հավաքականին 1։4 հաշվով պարտությունից հետո ասուլիսում պատասխանում է լրագրողների հարցերին։

Թիմերի առաջին հանդիպումը Գլազգոյում ավարտվել էր 2։0 հաշվով շոտլանդացիների օգտին։

Շոտլանդիան 3 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։ Նույնքան միավոր ունի խմբի առաջատար Ուկրաինան, որը 2 խաղ է անցկացրել։ Հայաստանի հավաքականը 4 խաղում վաստակել է 3 միավոր եւ երրորդն է։ Իռլանդիան 3 խաղից հետո 3 միավորով վերջինն է։

Հաջորդ հանդիպումն Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 24-ին՝ ընդունելով ուկրաինացիներին, որոնց առաջին խաղում պարտվել է 0։3 հաշվով։

Ազգերի լիգա․ B լիգա, առաջին խումբ, չորրորդ տուր

Հայաստան - Շոտլանդիա՝ 1։4

Վահան Բիչախչյան, 6 - Ստյուարտ Արմստրոնգ, 14, 45+1, Ջոն Մաքգին, 50,  Չե Ադամս, 54

Հեռացում՝ Արման Հովհաննիսյան (Հայաստան), 44, երկրորդ դեղին քարտ

Հայաստան․ Դավիթ Յուրչենկո, Հրայր Մկոյան, Վարազդատ Հարոյան, Հովհաննես Համբարձումյան, Արման Հովհաննիսյան, Արտակ Դաշյան, Արտակ Գրիգորյան (Ստյոպա Մկրտչյան, 46), Էդուարդ Սպերցյան (Վբեյմար Անգուլո, 58), Խորեն Բայրամյան (Կամո Հովհաննիսյան, 59), Վահան Բիչախչյան (Սոլոմոն Ուդո, 59), Տիգրան Բարսեղյան (Արթուր Սերոբյան, 84)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով