20:49  ,  14 հունիսի, 2022

Հայաստանի թիմը պարտվում է շոտլանդացիներին առաջին խաղակեսից հետո

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի չորրորդ տուրի խաղում ընդունել է Շոտլանդիայի հավաքականին։ Առաջին խաղակեսից հետո 2։1 հաշվով հաղթում են հյուրերը։

Արդեն 7-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի եւ լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որին գոլային փոխանցում կատարեց Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը։

14-րդ րոպեին հյուրերը կարողացան վերականգնել հավասարությունը։ Անգլիական «Սաութհեմփթոնի» հարձակվող Չե Ադամսի փոխանցումից հետո աչքի ընկավ «Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Ստյուարտ Արմստրոնգը։

18-րդ րոպեին ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը գրավեց շոտլանդացիների դարպասը, սակայն VAR-ը ցույց տվեց խաղից դուրս վիճակ։

44-րդ րոպեին մրցակցի նկատմամբ խախտման, այնուհետեւ մրցակցի դեմքին գլխով հարվածելու համար երկու դեղին քարտ ստացավ եւ հեռացվեց «Փյունիկի» պաշտպան Արման Հովհաննիսյանը։

Ավելացված առաջին րոպեին դուբլ ձեւակերպեց Ստյուարտ Արմստրոնգը։  Անգլիական «Աստոն Վիլայի» կիսապաշտպան եւ հավաքականի ավագ Ջոն Մաքգինը կատարեց գոլային փոխանցումը։

Ընդմիջում է։

Թիմերի առաջին հանդիպումը Գլազգոյում ավարտվել էր 2։0 հաշվով շոտլանդացիների օգտին։

Ազգերի լիգա․ B լիգա, առաջին խումբ, չորրորդ տուր

Հայաստան - Շոտլանդիա՝ 1։2 (առաջին խաղակես)

Վահան Բիչախչյան, 6 - Ստյուարտ Արմստրոնգ, 14, 45+1

Հեռացում՝ Արման Հովհաննիսյան (Հայաստան), 44, երկրորդ դեղին քարտ

Հայաստան․ Դավիթ Յուրչենկո, Հրայր Մկոյան, Վարազդատ Հարոյան, Հովհաննես Համբարձումյան, Արման Հովհաննիսյան, Արտակ Դաշյան, Արտակ Գրիգորյան, Էդուարդ Սպերցյան, Խորեն Բայրամյան, Վահան Բիչախչյան, Տիգրան Բարսեղյան։

Պահեստայիններ․ Հենրի Ավագյան, Արսեն Բեգլարյան, Տարոն Ոսկանյան, Վբեյմար Անգուլո, էդգար Բաբայան, Հովհաննես Հարությունյան, Կամո Հովհաննիսյան, Ժորդի Մոնրոյ Արարատ, Սոլոմոն Ուդո, Էդգար Մալաքյան, Ստյոպա Մկրտչյան, Արթուր Սերոբյան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում