18:18  ,  14 հունիսի, 2022

Հայաստանի հավաքականի երկրպագուների երթը Երեւանում՝ ուղիղ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժումը Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի չորրորդ տուրի Հայաստան - Շոտլանդիա հանդիպումից առաջ ավանդական նախախաղային երթ է անցկացնում Երեւանում։

NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում երթից։

Հայաստան - Շոտլանդիա հանդիպումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմեկնարկի 20:00-ին:

Ազգերի Լիգայի B լիգայի առաջին խմբում երրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է Ուկրաինան: Հայաստանի հավաքականը 3 խաղում 3 միավոր է վաստակել եւ վերջինն է։ Երկրորդն Իռլանդիան է (3), երրորդը՝ Շոտլանդիան (3):

Հայաստանի հավաքականը Գլազգոյում Շոտլանդիային պարտվել էր 0։2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում