17:41  ,  14 հունիսի, 2022

«Արարատի» գլխավոր մարզիչ․ Հնարավոր ամենաբարդ մրցակիցներից մեկն է «Շկենդիան»

Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը մեկնաբանել է Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանության արդյունքը։ «Արարատը» կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի «Շկենդիայի» հետ։

«Կարծում եմ՝ հնարավոր ամենաբարդ մրցակիցներից մեկն է «Շկենդիան» և առաջիկա օրերին մենք ավելի մանրամասն կուսումնասիրենք մրցակցին: Գիտենք, որ Հյուսիսային Մակեդոնիայի լավագույն ակումբներից է և ունի լավ ավանդույթներ:

Հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություններն այժմ հավասար եմ գնահատում: Հանդիպումներին կպատրաստվենք մեր մարզաբազայում: Մինչև «Շկենդիայի» դեմ խաղերը կանցկացնենք երկու ստուգողական հանդիպում և կփորձենք հնարավորինս պատրաստ ներկայանալ այս խաղերին»,- Արամ Ոսկանյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Շկենդիայի» դեմ խաղերը տեղի կունենան հուլիսի 7-ին և հուլիսի 14-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով