14:40  ,  14 հունիսի, 2022

Չեմպիոնների լիգա․ «Փյունիկը» կխաղա «Կլուժի» հետ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի ռումինական «Կլուժի» հետ։ Տեղի է ունեցել վիճակահանությունը։

ՈւԵՖԱ-ի ակումբային գործակիցների դասակարգման համաձայն, «Փյունիկը» նախապես ընդգրկված էր առաջին խմբի «unseeded» թիմերի զամբյուղում և վիճակահանությամբ երեւանյան թիմին կարող էին բաժին հասնել բուլղարական «Լուդոգորեցը», ռումինական «Կլուժը», հունգարական «Ֆերենցվարոշը», սլովենական «Մարիբորը» և լյուքսեմբուրգյան «Դյուդելանժը»։

«Փյունիկի» եւ «Կլուժի» առաջին հանդիպումը տեղի կունենա Երեւանում հուլիսի 5-ին կամ 6-ին։ Պատասխան հանդիպումը Ռումինիայում նախատեսված է հուլիսի 12-ին կամ 13-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում